Ջրի անվտանգության հարցը՝ ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լրացուցիչ միջոցառումներ է իրականացնում։

Հարուցվել է մեկ տասնյակից ավելի վարչական վարույթ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել է առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգը։

Որպես «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն իրավասու է, մասնավորապես, արձանագրվող շեղումների դեպքում կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար ջրի օգտագործումը կասեցնելու մասին կարգադրագիր տալ, մինչեւ շեղումները բացառվեն։

Հաջողությամբ ավարտելով իր հումանիտար առաքելությունն Արցախում` ԱԱՏՄ թիմը հերթափոխը հանձնել է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին ` Արցախի ԱԻՊԾ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պետական տեսչության պետ Սասուն Սարուխանյանի մասնակցությամբ։

ԱԱՏՄ ղեկավարն Արցախ էր գործուղվել ՀՀ վարչապետի 14 հոկտեմբերի 14-ի 1148-Ա որոշմամբ։

Արցախի փրկարար ծառայության հետ համատեղ հումանիտար օգնության խմբերը փոխօգնության կարգով ընդգրկվում են տարբեր աշխատանքներում։

Ստուգաթերթեր

ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերով կվերահսկվեն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության 4 բնագավառները՝

1) Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառ,

2) Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառ,

3) Բժշկական օգնության և սպասարկման բնագավառ,

4) Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառ,

5) Աշխատանքային իրավունքի բնագավառ:

 

Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ

    1. Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների, հանգստյան տների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
    2. Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
    3. Ստոմատոլոգիական պրակտիկայի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
    4. Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
    5. Բաղնիքների գործունեության,սպորտային օբյեկտների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
    6. Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններում սանիտարահիգիենիկև հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
    7. Ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրի բենզալցման, գազալցման կայաններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    8. Վնասակար թափոնների մշակման և ոչնչացման, թափոնների վնասազերծման և այլ մշակման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    9. Ախտաբանաանատոմիական մասնագիտացված բժշկական օգնության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    10. Հասարակական զուգարանների շահագործման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    11. Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    12. Վնասակար բժշկական թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    13. Շենքերի ընդհանուր մաքրման, ոչ վնասակար թափոնների հավաքման, թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    14. Հեռահաղորդակցության հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    15. Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության պահանջների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    16. Պարարտանյութերի, թունաքիմիկատների մանրածախ առևտրի մասնագիտացված խանութներում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
    17. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման նկատմամբ վերահսկողություն
    18. Տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկման և կանխարգելման վերահսկողություն
    19. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողություն,
    20. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողություն,
    21. Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողություն,
    22. Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողություն,
    23. Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողություն,
    24. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն,
    25. Աղմուկի, թրթռման, ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերի պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողություն,

 

Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտ

  1. Դեղատնային գործունեության, դեղերի մանրածախ առևտրի վերահսկողություն,
  2. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրություն, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության վերահսկողություն,
  3. Դեղերի մեծածախ իրացման վերահսկողություն։

 

Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ

  1. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  2. Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  3. Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնության և  սպասարկման վերահսկողություն,
  4. Հիվանդանոցային գործունեություն (մինչև 18 տարեկան երեխաների),
  5. Հիվանդանոցային գործունեություն (18-ից բարձր տարիքի անձանց),
  6. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
  7. Ստոմատոլոգիական պրակտիկա,
  8. 0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  9. 18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  10. Դպրոց-նախադպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, տրանսպորտային հավաքակայանների վարորդների բուժզննման կետերում բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  11. Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան բժշկի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  12. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն,
  13. Արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  14. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
  15. Գովազդի թույլտվության նորմերի նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,
  16. Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման բնագավառի վերահսկողություն։

 

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ

  1. Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողություն,
  2. Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողություն,
  3. Շինարարության, Կոպճահանքերի և ավազահանքերի շահագործման, կավի և ճենակավի արդյունահանման ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողություն։

 

Աշխատանքային իրավունքի ոլորտ

  1. Աշխատանքային իրավունքի վերահսկողություն։

ՀՀ կառավարության 2020 թ. ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիման վրա հիմնված ստուգումների  ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշում