Տեսչական մարմինը հրավիրում է սեմինարի

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կազմակերպում է սեմինար-խորհրդատվություն՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։

Սեմինարը կվարեն Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։

Սեմինար-խորհրդատվությունը կկայանա սույն թվականի հունիսի 3-ին, ժամը 16.00-ին։

Ցանկացողները կարող են մասնակցության համար  գրանցվել՝ press@hlib.am էլեկտրոնային հասցեով։

Տեղերը սահմանափակ են։

Անցկացման վայրը՝  ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակ Արմենակյան 129, 5-րդ հարկ։

Հաստատվել է ևս երկու ստուգաթերթ

Կառավարության, մայիսի 27-ի նիստում, լրացումներ արվեցին կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ, ըստ որի հաստատվեցին`

— Գովազդի թույլտվության նորմերի նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն (Q 86, 87 (ՏԳՏԴ) )
Ստուգաթերթ N 3․16 -ը;

— Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողության ((ՏԳՏԴ) C) Ստուգաթերթ N 4.2-ը։

Մանրամասները հղումով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/36272/

Տեսչական մարմինը մասնակցել է աշխատանքի ամենամյա տոնավաճառին


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված «Բուհ-աշխատաշուկա՝ կայուն ապագա» խորագրով աշխատանքի ամենամյա տոնավաճառին։

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղեկություններ են ներկայացրել ԱԱՏՄ-ում առկա թափուր հաստիքների և դրանց համալրման կարգի վերաբերյալ։