Օգոստոսի 26-ից ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարի N 86-Ն հրամանը

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոսի 04-ի ««Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 46-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 86-Ն հրամանը։

Նորմատիվը սահմանում է բժշկական կազմակերպություններում ձեռքերի հիգիենայի իրականացմանը ներկայացվող պահանջները, ձեռքերի հիգիենայի վերաբերյալ բժշկական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, բժշկական կազմակերպությունների կողմից ձեռքերի հիգիենայի իրականացման գործընթացի ինքնագնահատմանը և դիտարկմանը ներկայացվող պահանջները:

Հրամանը ուժի մեջ է մտել  2025 թվականի օգոստոսի 26-ին:

Կից ներկայացվում է հրամանը:

Իրազեկման սեմինար «Լիարժեք կյանք» ներառական ճամբարում

ՀՀ առողջապահական և աշխատանքի Տեսչական մարմնի կողմից կազմակերպված իրազեկման սեմինարների շարքը շարունակում է իր ուղին։ Այս անգամ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը սեմինարն անցկացրել է «Լիարժեք կյանք» ներառական ճամբարում, որտեղ երեխաների առօրյան մեկ օրով հագեցավ առողջությանն ու կրթությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերով։

Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը երեխաներին ներկայացրեց.

  • ջրի որակի,
  • անձնական հիգիենայի,
  • ձեռքերի ճիշտ լվացման,
  • դպրոցական պայուսակների ծանրաբեռնվածության,
  • դասացուցակների ճիշտ կազմման և այլ կարևոր հարցեր։

Սեմինարն անցել է հարցուպատասխանով՝ երեխաների ակտիվ ներգրավվածությամբ։

 

Հերթական անգամ իրազեկման սեմինարից հետո Թագուհի Հակոբյանը Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում հանդիպել և զրուցել է նաև բնակիչների հետ։

Թագուհի Հակոբյանը՝ ներկայացրել է Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները, հետաքրքրվել է ոլորտի հետ կապված քաղաքացիների ունեցած խնդիրներից, ինչպես նաև հորդորել է ներկայացնել առաջարկներ։

Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ ՀՁ» ՍՊ ընկերությանը 05082025թ-ին տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր՝

«Միդոկալմ (տոլպերիզոն), 150մգ դեղահատեր թաղանթապատ, 30 (3×10) դեղահատեր բլիստերում» (արտադրող՝ «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ, Հունգարիա, սերիա՝ T4A553A և T4A552Aպիտանելիության ժամկետ՝ 10.2027թ) դեղի վերաբերյալ։

Հետկանչի կարգադրագրի հիմք է հանդիսացել ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրությունը, առ այն, որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝սպեցիֆիկացիաների կամ որակի նորմատիվ փաստաթղթի կամ դեղագրքերի պահանջների հետ անհամապատասխանություն, ուստի անհրաժեշտ է դադարեցնել շրջանառությունը և իրականացնել հետկանչ։ 

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաի օգտագործումից: