ԱԱՏՄ արհեստակցական միության կոմիտեն քննարկել է առաջնահերթորեն լուծում պահանջող մի շարք անելիքներ

ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միության կոմիտեն իր նիստում քննարկել է առաջնահերթորեն լուծում պահանջող եւ հետագա մի շարք անելիքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Արհմիության կոմիտեի կազմում են տեսչական մարմնի մի շարք վարչությունների պետեր եւ աշխատակիցներ։

Արհմիության ղեկավար Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ անցկացված հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են միության գումարների ծախսումն արդյունավետ եւ թափանցիկ կազմակերպելու, աշխատողներին խրախուսելու նպատակով մի շարք հետաքրքիր գաղափարների իրագործման հարցեր։

Կարեւորվել է նաեւ ԱԱՏՄ աշխատողների համար սեմինարների կազմակերպման հարցը՝ ուղղված սեփական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ ԱԱՏՄ աշխատանքային թիմերն ըստ տարածքային կենտրոնների եւ սահմանային բժշկասանիտարական կետերի, տեղաբաշխված են ողջ երկրով, ուստի մեծապես կարեւորվել է նաեւ արհմիության ծրագրերի համաչափ իրականացումը՝ ընդգրկելով բոլորին, ապա եւ միահամուռ մոտեցում ցուցաբերելով։

Որոշ առանցքային գաղափարներ՝ կապված ԱԱՏՄ աշխատանքներին արհմիության ներգրավվածության ավելացման հետ, կներկայացվեն ԱԱՏՄ ղեկավարի քննարկմանը։

 

Կրկնակի դիտարկում՝ ավելի վաղ կասեցված ատամնաբուժական կլինիկայում

Հետամուտ լինելով նախկինում արձանագրած խնդիրների վերացմանը եւ շտկմանը` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկնայցեր է կատարում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ։ Կրկնակի դիտարկում է կատարվել նաեւ ավելի վաղ կասեցված»Վան» ատամնաբուժական կլինիկայում։

ԱԱՏՄ-ն, ելնելով իր կանոնադրական գործառույթներից եւ պարետի որոշումներից, հատուկ ուշադրություն է դարձնում բժշկական հիմնարկներում անվտանգության կանոնների եւ սանիտարահամաճարակային նորմերի պահպանմանը։

Կրկնայցեր՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Արարատցեմենտ» արտադրական կազմակերպություններում. ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնն ուժեղացված ստուգայցերի շրջանակում այսօր պարետի սահմանած կանոնների պահպանումը դիտարկել է Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի խոշոր արտադրական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում, ատամնաբուժական կլինիկաներում, դեղատներում և գեղեցկության սրահներում։

Ստուգայցերն այսօր առանձնակի խախտումներ չեն հայտնաբերել, իսկ նախկինում կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները վերացված են եղել «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ում և «Արարատցեմենտ»-ում:

Վերահսկողական աշխատանքների շրջանակում կասեցվում են այն կազմակերպությունները, որտեղ արձանագրվում են պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ:

ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետների հետևողական գործողություններն արձանագրում են շոշափելի դրական արդյունք:

Տնտեսավարողների բարեխիղճ մոտեցումը բարձր գնահատելով՝ ԱԱՏՄ-ն, այնուամենայնիվ, հորդորում է խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները: