Հուլիսի 30-ը` Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ կազմակերպված պայքարն ընթանում է ավելի քան երկու տասնամյակ` սկսվելով 2002 թվականին: Ստեղծվել է հիմնարար օրենսդրական մեխանիզմ, որը եզրագծում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարում ներգրավված դերակատարների գործառույթները և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհ դարձած անձանց պաշտպանության ու աջակցության շրջանակը:

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով մշակվել են եռամյա ազգային ծրագրեր։ Վերջինը` յոթերորդը, ներառել է 2023-2025 թվականների ժամանակահատվածը:

Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 7 հիմնական բաժիններում`

1) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում.

2) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

3) երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելում.

4) մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն.

5) միջազգային համագործակցություն.

6) ուսումնասիրությունների կատարում.

7) մշտադիտարկում և գնահատում:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ևս ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2023-2025թթ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ օրենսդրության կատարելագործման և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վտանգների վերաբերյալ հանրության՝ հատկապես երեխաների և երիտասարդների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններում։

Հարկ է նշել, որ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-360-Ն օրենքը, որով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանքի» եզրույթը:

Դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՄԱՈՒՆԹ» ՍՊ ընկերությանը 26.07.2023թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Դակարբազին Մեդակ դակարբազին (դակարբազին ցիտրատ) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200 մգ; (10) ապակե սրվակ Գերմանիա Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել-երկրորդային փաթեթավորող, որակի և բաց թողնման հսկող, Օնկոտեկ Ֆարմա Պրոդուկտիոն ԳմբՀ, Ամ Ֆարմապարկ, 06861 Դեսաու-Ռոսլաու, Գերմանիա- բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել (Գերմանիա)-ի համար»` սերիա՝ F220288A, պիտ․ ժամկետ՝ 30․06․2025թ., դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 19-ին ստացված գրությանը կից՝ փորձաքննության եզրակացությունը և 2023 թվականի հուլիսի 25-ին` ի լրումն գրությունը։

Ըստ եզրակացության՝ «Դակարբազին Մեդակ դակարբազին (դակարբազին ցիտրատ) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 200 մգ; (10) ապակե սրվակ Գերմանիա Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել-երկրորդային փաթեթավորող, որակի և բաց թողնման հսկող, Օնկոտեկ Ֆարմա Պրոդուկտիոն ԳմբՀ, Ամ Ֆարմապարկ, 06861 Դեսաու-Ռոսլաու, Գերմանիա- բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Մեդակ ԳմբՀ, Տեատերշտրասե 6, 22880 Վեդել (Գերմանիա)-ի համար» դեղի F220288A սերիայի որակի հսկման հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սպեցիֆիկացիաների հետ անհամապատասխանություն (երկրորդ դասի թերություն)։

 

Տրվել է կարգադրագիր դեղի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 24.07.2023 թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 24-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։

Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9%  (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։