Սեմինար-իրազեկում՝ Վանաձորի տնտեսավարողների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից հունիսի 27-ին Վանաձոր քաղաքում անցկացվել է իրազեկման սեմինար։

Միջոցառմանը մասնակցել են տնտեսավարող սյուբեկտների գրեթե  2 տասնյակ ներկայացուցիչներ։

Թեման՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները»։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների բազմաթիվ հարցերին:

 

Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները, 2024 թվականի հունիսի 25-ին, իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի և իրավաբանական վարչությունների ղեկավարների, մարզում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների համար։

Իրազեկման սեմինարին մասնակցել է շուրջ 40 անձ։

Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։

Ներկայացվել են Տեսչական մարմնի կողմից վերահսկվող բժշկական օգնության և սպասարկման, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային և աշխատանքային իրավունքի ոլորտներում գործող օրենսդրական իրավական ակտերը, ինչպես նաև 2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները։

Իրազեկման սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցների բազմաթիվ հարցերին, տվել սպառիչ պատասխաններ։ Ներկաներն առաջարկել են նույն ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական։

 
 

Սեմինար-դասընթացներ՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ագարակի, Վայքի, Եղեգնաձորի տնտեսավարողների մի քանի տասնյակ ներկայացուցիչների համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են  իրազեկման աշխատանքները։

Այս փուլում սեմինար-դասընթացներ անցկացրեցին Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ագարակի,  Վայքի, Եղեգնաձորի տնտեսավարողների մի քանի տասնյակ ներկայացուցիչների համար։ Սեմինարներին ներկայացվել են բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր։

ՏՄ աշխատակիցները ներկայացրել են ոլորտները կարգավորող օրենքները, իրավական ակտերը, պատասխանել են մասնակիցների հարցերին և հորդորել են խստագույնս պահպանել օրենսդրության պահանջները։