ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի շնորհակալությանը և ԱԱՏՄ արհեստակցական միության շնորհակալագրերին են արժանացել ԱԱՏՄ տասնյակ աշխատակիցներ։ Մասնավորապես,

  • ԱԱՏՄ այն աշխատողները, որոնց ընտանիքի անդամները Արցախում մասնակցել են մարտական գործողություններին՝

ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանին,

ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակայինվերահսկողության բաժնի պետ տեսուչ Նաիրա Սիմոնյանին,

ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի բժիշկ համաճարակաբան Մաքրուհի Եսայանին,

ՀՀ ԱԱՏՄ Բավրայի ՍԲՀԿ-ի համաճարակաբանի օգնական Կարեն Հարությունյանին,

ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի հավաքարար Ջուլիետա Սարգսյանին։

  • ԱԱՏՄ այն աշխատողները, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական եւ մարդասիրական առաքելությամբ Արցախ մեկնած խմբում՝

ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանին,

ՀՀ ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյան,

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյան,

ՀՀ ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչությանգլխավոր տեսուչի պաշտոնակատար Դավիթ Սայամյան,

ՀՀ ԱԱՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառությանվարչության իրավախորհրդատու Արարատ Թադևոսյան,

ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Լազո Անտոնյան,

ՀՀ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի աշխատողներիառողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետ Նորիկ Սարգսյան,

ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի բժիշկ Արման Ավետիսյան,

ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի բժիշկ-համաճարակաբան Արմեն Մարտիրոսյան,

ՀՀ ԱԱՏՄ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ՍԲՀԿ-ի բժիշկ-համաճարակաբան Հրաչյա Վարդանյան,

ՀՀ ԱԱՏՄ Բավրայի ՍԲՀԿ-ի պետի պաշտոնակատար Բագրատ Զաքարյան,

ՀՀ ԱԱՏՄ վարորդ Գևորգ Գրիգորյան,

ՀՀ ԱԱՏՄ վարորդ Արշավիր Զաքարյան։

  • ԱԱՏՄ այն աշխատողները, որոնք ներգրավված են եղել թիկունքում կազմակերպված կամավորական աշխատանքներում՝

ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյան,

ԱԱՏՄ որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Եղիազարյան,

ԱԱՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության փաստաթղթաշրջանառության բաժնի իրավախորհրդատու Արարատ Թադևոսյան,

ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության մասնագետ Քրիստ Պետրոսյան,

ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Աննա Կասպարյան,

ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ավագ մասնագետ Լիանա Կերվալյան,

ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի օգնական Վերա Ավետիսյան,

ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Մելիք Մելիքյան,

ԱԱՏՄ ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Ստեփանյան։

Բացառիկ ծանր տարի՝ գերծանրաբեռնված ռեժիմով․ ԱԱՏՄ-ն ամփոփել է աշխատանքային տարին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, եւ այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում պատասխանատու մոտեցում է ցուցաբերել։

Ավագյանը շնորհակալություն է հայտնել ԱԱՏՄ ողջ թիմին՝ ահռելի աշխատանքի, պատասխանատվության, բարեխիղճ գործակցության ու տարին պատվով ավարտելու համար՝ թիմային աշխատանքը գնահատելով գոհացնող։

Հատուկ շնորհակալություն է ուղղվել ՍԲՀԿ-ների բոլոր աշխատողներին՝ անխտիր․ «նրանց բոլորի մոտ տոնական օրերը սովորական աշխատանքային օրեր են, սովորական հերթապահություն, սովորական, սակայն չափազանց կարեւոր աշխատանք»։

Կարգապահություն ու փոխադարձ հարգանք՝ սա է տեսչականի թիմային աշխատանքի հիմքում։

Ավագյանի շնորհակալությանն ու ԱԱՏՄ արհեստակցական միության շնորհակալագրերին են արժանացել տեսչականի տասնյակ աշխատողներ, որոնց որդիները մասնակցել են մարտական գործողություններին, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական եւ մարդասիրական առաքելությամբ Արցախ մեկնած խմբում եւ կամավորական աշխատանքներում։

Հատուկ շնորհակալություն է ուղղվել ողջ տարվա ընթացքում համավարակի տարածման կանխարգելման, Covid-անվտանգության ստուգայցերի գերծանրաբեռնված աշխատանքներում ներգրավված ԱԱՏՄ աշխատողներին եւ տեսուչներին։

Մի շարք ծրագրեր, ցավոք, իրավիճակի բերումով հնարավոր չի եղել իրականացնել, մասնավորապես, ՍԲՀԿ-ներում տեխնիկական հարցերի լուծման առումով․ դրանք մնում են որպես եկող տարվա անելիք՝ ասել է Ավագյանը։

«Մեր նպատակը հստակ է՝ օրենքով սահմանված կարգով ազնիվ, արդար եւ պատշաճ ծառայության իրականացում։ Մեր պայքարի ձեւն աշխատանքն է։ Ունենք լուրջ անելիքներ ու պատասխանատվորեն պետք է իրականացնենք դրանք»,-ընդգծել է ԱԱՏՄ ղեկավարը։

ԱԱՏՄ ստուգայցը՝ Լոռու,Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակական ստուգայցերով եղել են Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզկենտրոններում և հարակից քաղաքներում:

Սևանի քաղաքապետարանում, Մարտունի և Աբովյան քաղաքների ստոմատոլոգիական կենտրոններում, վարսավիրանոցներում և գրասենյակային տարածքներում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։ Թերություններ են եղել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման կարգում։

Վանաձորի տասնյակից ավելի խանութներում՝ մթերայինից մինչև շինարարական, արձանագրվել են համատարած դիմակներ չկրելու փաստեր, խանութներում եղել են հերթեր ու կուտակումներ: Նկատվել է օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների սահմանված քանակի պակաս:

ԱԱՏՄ մասնագետները խախտումները վերացնելու գրավոր հանձնարարականներ են տվել տնտեսավարողներին։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։