azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Բացառիկ ծանր տարի՝ գերծանրաբեռնված ռեժիմով․ ԱԱՏՄ-ն ամփոփել է աշխատանքային տարին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, եւ այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում պատասխանատու մոտեցում է ցուցաբերել։

Ավագյանը շնորհակալություն է հայտնել ԱԱՏՄ ողջ թիմին՝ ահռելի աշխատանքի, պատասխանատվության, բարեխիղճ գործակցության ու տարին պատվով ավարտելու համար՝ թիմային աշխատանքը գնահատելով գոհացնող։

Հատուկ շնորհակալություն է ուղղվել ՍԲՀԿ-ների բոլոր աշխատողներին՝ անխտիր․ «նրանց բոլորի մոտ տոնական օրերը սովորական աշխատանքային օրեր են, սովորական հերթապահություն, սովորական, սակայն չափազանց կարեւոր աշխատանք»։

Կարգապահություն ու փոխադարձ հարգանք՝ սա է տեսչականի թիմային աշխատանքի հիմքում։

Ավագյանի շնորհակալությանն ու ԱԱՏՄ արհեստակցական միության շնորհակալագրերին են արժանացել տեսչականի տասնյակ աշխատողներ, որոնց որդիները մասնակցել են մարտական գործողություններին, որոնք ներգրավված են եղել կազմակերպչական եւ մարդասիրական առաքելությամբ Արցախ մեկնած խմբում եւ կամավորական աշխատանքներում։

Հատուկ շնորհակալություն է ուղղվել ողջ տարվա ընթացքում համավարակի տարածման կանխարգելման, Covid-անվտանգության ստուգայցերի գերծանրաբեռնված աշխատանքներում ներգրավված ԱԱՏՄ աշխատողներին եւ տեսուչներին։

Մի շարք ծրագրեր, ցավոք, իրավիճակի բերումով հնարավոր չի եղել իրականացնել, մասնավորապես, ՍԲՀԿ-ներում տեխնիկական հարցերի լուծման առումով․ դրանք մնում են որպես եկող տարվա անելիք՝ ասել է Ավագյանը։

«Մեր նպատակը հստակ է՝ օրենքով սահմանված կարգով ազնիվ, արդար եւ պատշաճ ծառայության իրականացում։ Մեր պայքարի ձեւն աշխատանքն է։ Ունենք լուրջ անելիքներ ու պատասխանատվորեն պետք է իրականացնենք դրանք»,-ընդգծել է ԱԱՏՄ ղեկավարը։



Վերադառնալ