azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Ներածական

ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 444-Ն որոշման համաձայն՝ ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը 2018 թվականի հունիսի 11-ին վերակազմավորվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, որի կանոնադրությունը հաստատվել է ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ։ ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 3-ի թիվ 768-Լ որոշմամբ՝ Կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 706-Ա որոշմամբ՝ ԱԱՏՄ համար սահմանվել է 280 հաստիքային միավոր։ Կանոնադրական գործառույթների ավելացման արդյունքում՝ ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 16-ի թիվ 808-Ա որոշմամբ, ԱԱՏՄ համար սահմանվել է 340 հաստիքային միավոր՝ ավելանալով 60-ով։

ԱԱՏՄ նպատակն է՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության բնագավառի իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման ապահովումը։

ԱԱՏՄ խնդիրներն են՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը և ՀՀ օրենքիների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նշված ոլորտներում։

Կառուցվածք։ ԱԱՏՄ-ն կազմված է հիմնական մասնագիտական կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից, որոնք տեղաբաշխված են ՀՀ ողջ տարածքում։

Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ՝

  • Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն.
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչություն.
  • Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն.
  • Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչություն.
  • Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն.
  • Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին.
  • Որակի ապահովման վարչություն.
  • Զորահավաքային բաժին.
  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն։

Տարածքային ստորաբաժանումներ՝ տարածքային կենտրոններ

  • Երևան քաղաքի տարածքային կենտրոն.
  • Հյուսիսային տարածքային կենտրոն.
  • Արևմտյան տարածքային կենտրոն.
  • Արևելյան տարածքային կենտրոն.
  • Հարավային տարածքային կենտրոն.

ԱԱՏՄ ղեկավարի 2020 թվականի փետրվարի 20-ի 152-Ա հրամանով հաստատվել է ԱԱՏՄ կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը և սահմանվել է դրա տարածքային կենտրոններին վերապահված գործառույթների իրականացման տեղաբաշխվածությունն՝ ըստ մարզերի։

ԱԱՏՄ տեղաբաշխվածությունը ՀՀ տարածքում՝ ըստ տարածքային կենտրոնների

 

 





Վերադառնալ