Միջազգային համագործակցություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բազմակողմ միջազգային գործակցություն է ծավալում միջազգային մի շարք կազմակերպությունների հետ, մասնավորապես,
- Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ, ILO),
- Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիա (IALI),
- ԱՊՀ անդամ երկրների եւ Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինք (РАИТ СНГ и Монголии, RALI),
- ԵՄ,
- ԱՊՀ գործադիր կոմիտե:
- Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ, ILO) հետ գործակցություն է տարվում օրենսդրության կատարելագործման, ԱՄԿ ստանդարտների կիրառման ապահովման, աշխատանքային իրավահարաբերությունները վերահսկող տեսուչների վերապատրաստումների և փորձի փոխանակման բնագավառներում։ Գործակցության սկիզբը դրվել է ԱԱՏՄ կողմից՝ դրա ստեղծման օրվանից։ Միջոցառումներ են տարվում՝ գործակցությունն առավել խթանելու եւ զարգացնելու ուղղությամբ։ Աշխատանքային հանդիպումների, քննարկումների միջոցով գործակցություն է տարվում նաեւ Հայաստանում ԱՄԿ ազգային համակարգողի հետ։ Մասնավորապես, 2020 թ․ փետրվարին համատեղ անցկացվել է ԱԱՏՄ տեսուչների վերապատրաստում։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը: Հիմնադրված լինելով 1919 թ.՝ 1946 թ. ԱՄԿ–ն դարձավ ՄԱԿ-ի առաջին մասնագիտացված գործակալությունը: ԱՄԿ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում` Ժնևում:
- Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիային անդամակցության ուղղությամբ տարվում են ընթացիկ աշխատանքներ։
- ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի տարածաշրջանային դաշինքին (РАИТ СНГ и Монголии, RALI) ԱԱՏՄ-ն անդամակցում է ստեղծման մեկնարկից ի վեր։ 2018 թվականին տեսչական մարմինը հանդիսացել է դաշինքի նախագահող կողմ եւ դեկտեմբերին Երեւանում կազմակերպել եւ անցկացրել է Դաշինքի գլխավոր համաժողովը։ Դաշինքի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա, որում ներառված են օրենսդրության կատարելագործման, տեսուչների վերապատրաստումների, աշխատանքային իրավունքների խախտումներին արագ արձագանքման մեխանիզմների ներդրման եւ ամբողջականացման, աշխատանքային իրավունքների պաշտպանության եւ ապահովմանն ուղղված միջոցառումներ։
- ԵՄ-ի հետ գործակցության շրջանակներում համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվում է քայլեր ձեռնարկել օրենսդրության կատարելագործման, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման օրենսդրության մոտարկման, ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքներին մասնակցության ուղղությամբ։
2021-ից նախատեսված է աշխատանքային օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ ամբողջական վերահսկողություն, ինչը եւ համահունչ է համաձայնագրով ամրագրված դրույթներին։ Իսկ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման օրենսդրության մոտարկումը Եմ հրահանգներին նախատեսված է ճանապարհային քարտեզով, որի ուղղությամբ տարվում են շարունակական աշխատանքներ։
- ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ գործակցության շրջանակում ԱԱՏՄ-ն մասնակցում է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վերաբերյալ միջազգային իրավական ակտերի մշակմանը եւ քննարկումներին։ Ներկայում տեսչականի աշխատողների վերահսկողության վարչությունն ակտիվորեն մասնակցում է հեռավար քննարկումների, փորձագիտական խմբերի աշխատանքներին։ Գործակցության սկիզբը դրվել է 2019-ից։
ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների վերահսկողական գործառույթները
Տեղեկատվություն՝ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի երկրներում 2019 թվականի գործունեության վերաբերյալ
Տեղեկատվություն՝ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի երկրներում 2021 թվականի գործունեության վերաբերյալ
Տեղեկատվություն՝ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի երկրներում 2022 թվականի գործունեության վերաբերյալ
Վերադառնալ