Ստուգաթերթեր
ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերով վերահսկվում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության 5 ոլորտները՝
1) Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառ,
2) Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառ,
3) Բժշկական օգնության և սպասարկման բնագավառ,
4) Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառ,
5) Աշխատանքային իրավունքի բնագավառ:
1. Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ոլորտ
1.1 Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայությունների, հանգստյան տների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
1.2 Նախադպրոցական կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
1.3 Ստոմատոլոգիական պրակտիկայի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
1.4 Հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
1.5 Բաղնիքների գործունեության,սպորտային օբյեկտների գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
1.6 Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների հաստատություններում սանիտարահիգիենիկև հակահամաճարակային բնագավառի վերահսկողություն,
1.7 Ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրի բենզալցման, գազալցման կայաններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.8 Վնասակար թափոնների մշակման և ոչնչացման, թափոնների վնասազերծման և այլ մշակման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.9 Ախտաբանաանատոմիական մասնագիտացված բժշկական օգնության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.10 Հասարակական զուգարանների շահագործման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.11 Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.12 Վնասակար բժշկական թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.13 Շենքերի ընդհանուր մաքրման, ոչ վնասակար թափոնների հավաքման, թափոնների մշակման և ոչնչացման սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.14 Հեռահաղորդակցության հաստատություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.15 Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության պահանջների սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.16 Պարարտանյութերի, թունաքիմիկատների մանրածախ առևտրի մասնագիտացված խանութներում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն,
1.17 Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման նկատմամբ վերահսկողություն
1.18 Տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկման և կանխարգելման վերահսկողություն
1.19 Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողություն,
1.20 Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողություն,
1.22 Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման և կանխարգելման նկատմամբ վերահսկողություն
1.23 Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողություն,
1.24 Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողություն,
1.25 Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջների նկատմամբ վերահսկողություն,
1.26 Աղմուկի, թրթռման, ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերի պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողություն,
1.27 Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն
2. Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտ
2.1 Դեղատնային գործունեության, դեղերի մանրածախ առևտրի վերահսկողություն,
2.2 Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրություն, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության վերահսկողություն,
2.3 Դեղերի մեծածախ իրացման վերահսկողություն։
3. Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ
3.1 Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.2 Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.3 Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորություն և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.4 Հիվանդանոցային գործունեություն (մինչև 18 տարեկան երեխաների),
3.5 Հիվանդանոցային գործունեություն (18-ից բարձր տարիքի անձանց),
3.6 Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում,
3.7 Ստոմատոլոգիական պրակտիկա,
3.8 0-ից 18 տարեկան անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.9 18 տարեկանից բարձր անձանց արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.10 Դպրոց-նախադպրոցական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, տրանսպորտային հավաքակայանների վարորդների բուժզննման կետերում բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.11 Գյուղական բժշկական ամբուլատորիայում, գյուղական առողջության կենտրոնում, ընտանեկան բժշկի գրասենյակում, բուժակ-մանկաբարձական կետում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.12 Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն,
3.13 Արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.14 Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն,
3.15 Գովազդի թույլտվության նորմերի նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,
3.16 Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման բնագավառի վերահսկողություն։
4. Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ
4.1 Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողություն,
4.2 Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողություն,
4.3 Շինարարության, Կոպճահանքերի և ավազահանքերի շահագործման, կավի և ճենակավի արդյունահանման ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողություն։
5. Աշխատանքային իրավունքի ոլորտ
5.1 Աշխատանքային իրավունքի վերահսկողություն։
ՀՀ կառավարության 2020 թ. ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիման վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշում
ՀՀ կառավարության կողմից հաստատված դիտարկումների ստուգաթերթերով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից վերահսկվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը
- Անձի ֆունկցիոնալության գնահատմանն ուղեգրող մասնագետների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացում
- Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերի մշակումն իրականացնող մասնագետների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացում
- Անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների անդամների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացում