
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, Հյուսիսային տարածքային կենտրոնի Գյումրու բաժնի պետ Վահե Անդրյանը և բաժնի աշխատակիցներն իրազեկման այցեր են իրականացրել Գյումրու «Լենտեքս» կարի արտադրամաս և Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի շինարարական հրապարակ։ Այցերի ընթացքում աշխատողներին և գործատուներին ներկայացվել են աշխատանքային օրենսդրության պահանջները, աշխատողների իրավունքների պաշտպանության և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման հարցերը։ Քննարկվել են նաև աշխատողների և գործատուների բարձրացրած հարցերը, ներկայացվել են հնարավոր խախտումների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ պահանջները։ Նման այցերը շարունակական են` միտված ոչ միայն օրենսդրական պահանջների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, այլև աշխատանքային միջավայրում հնարավոր ռիսկերի ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը՝ [...]
Մանրամասն ➜
2026 թվականի նոյեմբերին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետ Արսեն Ավագյանի մասնակցությամբ կենտրոնի աշխատակիցներն իրազեկման այցեր են իրականացրել Սյունիքի մարզում գործող երեք ասֆալտի գործարաններում։ Այցերին մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներն ու չորս տասնյակից ավելի աշխատակիցներ։ Իրազեկման ընթացքում գործատուներին և աշխատակիցներին ներկայացվել են անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների ստեղծման ու պահպանման, աշխատանքի պաշտպանության պահանջների կատարման, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման կարևորությունը։ Առանձին անդրադարձ է կատարվել աշխատողների առողջության պահպանման, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման պահանջներին՝ ընդգծելով դրանց դերը մասնագիտական ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման գործում։ Այցերն ամփոփվել են հարցուպատասխանով և մասնակիցներին հուզող [...]
Մանրամասն ➜
2026 թվականի նոյեմբերի 4-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները իրազեկման սեմինար են անցկացվել Սիսիանի բժշկական կենտրոնի ավելի քան 50 աշխատակցի համար։ Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են առողջապահության և աշխատանքային իրավունքի բնագավառներում գործող օրենսդրական պահանջները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1024-Ն որոշման հիմնական դրույթներին, աշխատանքային պայմանագրերի տեսակներին, ծնողական ժամի տրամադրման կարգավորումներին, աշխատողների առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին։ Ներկայացվել են նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի շրջանառության պահանջները, բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացներին, ինչպես նաև ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները։ Սեմինարն ավարտվել է հարցուպատասխանով, որի [...]
Մանրամասն ➜