azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանդիպումը Երևանի պետական համալսարանի-ի ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ

22.05.2025

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի մայիսի 21-ին ԵՊՀ-ում հանդիպել է ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ նպատակ ունենալով սովորողներին տեղեկացնելու աշխատանքային իրավունքների մասին, որպեսզի աշխատանքային գործունեություն սկսելու դեպքում թե՛ որպես աշխատող, և թե՛ որպես գործատու ծանոթ լինեն աշխատանքային օրենսգրքի դրույթներին։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության իրազեկմանը միտված աշխատանքները և հորդորել լավ սովորել, որովհետև լավ մասնագետն աշխատաշուկայում հեշտորեն կգտնի իր գիտելիքներին համապատասխան և գոհացնող վարձատրությամբ աշխատանք: Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը և համապատասխան բաժինների պետերը ՍԹԵՄ ավագ դպրոցի սաներին ներկայացրել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները և աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև [...]

Մանրամասն ➜


Հերթական իրազեկման սեմինարը «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով

19.05.2025

  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունը կարևորելով թեմայի արդիականությունը, տեսական և գործնական նշանակությունն ու բժշկական կազմակերպությունների հետաքրքրվածությունը, 2025 թվականի մայիսի 19-ին կրկին անցկացրել է իրազեկման սեմինար՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դեղատոմսերի դուրսգրմանը, մասնավորապես, էլեկտրոնային դեղատոմսերի ձևակերպման կարգի, ինչպես նաև դեղերի նշանակման և բաց թողնման գործընթացին վերաբերող մասնագիտական հարցերին։ Դեղերի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները նաև պատասխանել են բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հարցերին։ Տեսչական մարմինը հետամուտ է շարունակել  նմանատիպ իրազեկման միջոցառումների իրականացմանը՝ նպաստելով իր վերահսկողության ոլորտում օրենսդրական պահանջների համապարփակ իրազեկմանն ու կիրառմանը։  

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ

16.05.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և Տարածքային կենտրոնի համապատասխան բաժինների պետերը 2025 թվականի մայիսի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում, Կոտայքի մարզի 30 բժշկական կազմակերպությունների տնօրենների համար կազմակերպել և իրականացրել  են իրազեկման սեմինար, որին մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, իրավաբանական բաժնի պետերը։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների, բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների պահպանման, ավագ և միջին բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի առկայության պարտադիր պահանջի, աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունների, կիրառման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ