azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


 Իրազեկման սեմինար՝ Արարատի պետական քոլեջի ուսանողների համար

28.04.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչների մասնակցությամբ իրազեկման սեմինար է անցկացվել Արարատի պետական քոլեջի  ուսանողների համար։ Սեմինարին ներկա է եղել նաև Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Էլլա Գասպարյանը։ Տեսչական մարմնի մասնագետների կողմից քոլեջի 50 ուսանողներին ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մինչև 18 տարեկան անձանց երաշխիքները, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման արգելման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դրույթները, մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ ««Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ընկերությունում

23.04.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժինների տեսուչները աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Հմայակ Այվազյանի գլխավորությամբ 2025 թվականի ապրիլի 22-ին իրազեկման սեմինար են անցկացրել Վանաձորի ««Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերությունում։ «Գործատուի և աշխատողների իրավունքները և պարտականությունները» թեմայով իրազեկման սեմինարն անցկացվել է պոլիկլինիկայի թվով 18 աշխատողների համար։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար «Նաիրի» բժշկական կենտրոնում

22.04.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը և բաժնի տեսուչները 2025 թվականի ապրիլի 21-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Նաիրի» բժշկական կենտրոնի արտահիվանդանոցային բժշկական սպասարկում իրականացնող նեղ մասնագետների հետ։ Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի 20-ից ավելի բուժաշխատողներ։ Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների դրույթներով և համապատասխան ենթաօրենսդրական, մասնավորապես, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների բոլոր հարցերին. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդվել է ներկայացնել համապատասխան մարմիններին։

Մանրամասն ➜




Վերադառնալ