azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար՝ Սիսիան քաղաքում

26.03.2025

2025 թվականի մարտի 21-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Սիմոնյանը, նույն բաժնի ավագ տեսուչներ Անահիտ Ղազարյանը և Ջուլիետա Կիրակոսյանը իրազեկման սեմինար են անցկացրել Սիսիան քաղաքում։ Սեմինարի ընթացքում քննարկվել են «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 2002 թվականի նոյեմբերի 29-ի ՀՀ առողջապահության նախարարի N 804  հրամանով ներկայացված սանիտարական կանոնները, ՀՀ կառավարության 27.03.2003թ. N347-Ն որոշման պահանջները, ինչպես նաև «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանով սահմանված [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը խորհրդարանական լսումներին ներկայացրել է աղմուկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը

24.03.2025

Ազգային ժողովում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ» թեմայով խորհրդարանական լսումներին ներկայացրել է Տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում աղմուկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։      

Մանրամասն ➜


Աշխատանքային այց՝ «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ

17.03.2025

2025 թվականի մարտի 14-ին հետադարձ կապի շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը    աշխատանքային այց են կատարել «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ։ Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանի  ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են կենտրոնի բաժանմունքներում և քննարկել Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցեր։ Շրջայցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը հանդիպել և զրուցել է նաև կենտրոնում բուժվող բուժառուների հետ։ Նմանատիպ այցերը կարևոր են ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և բուժառուների հետ անմիջական շփվելու համար։    

Մանրամասն ➜




Վերադառնալ