թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ. ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոն

13.02.2023

Կանխարգելիչ և իրազեկման միջոցառումներ. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են  իրազեկման սեմինարները։ Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր սեմինար-իրազեկում են անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 3 տասնյակ ներկայացուցիչների համար։ ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Դեղերի շրջանառության, Բժշկական օգնության և սպասարկման և Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։    

Մանրամասն ➜


Եռակողմ աշխատանքային հանդիպում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

10.02.2023

Աշխատանքի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, փետրվարի 9-ին կայացել է եռակողմ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Աշխատանքի միջազգային կազմակերպության VX Soft Limited ընկերության ներկայացուցիչներ։ Քննարկման թեման՝ Տեսչական մարմնի  օրենքով լիազորված վերահսկողական գործառույթները ժամանակակից թվային գործիքների միջոցով իրականացնելու, դրանք նախագծելու և ներդնելու ծրագիրն էր։ Գործընկերները ներկայացրել են էլեկտրոնային համակարգի ձևավորման և ներդրման մանրամասները՝ առավելությունները, արդյունավետությունն ու օգտավետությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործիքի ներդրման առաջարկի շուրջ ծավալված քննարկման համար՝ նշելով, որ յուրաքանչյուր համագործակցություն, որն ուղղված է մարմնին աշխատանքներն առավել [...]

Մանրամասն ➜


Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

03.02.2023

Հիմք ընդունելով 2023 թվականի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 27.01.2023թ-ի թիվ 01/279-23 գրությանը կից փորձաքննության եզրակացությունը, ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարողի կողմից դեղի հետկանչի կարգադրագիր է տրվել «Թեոֆարմա Իմպորտ», «Ֆարմպրոեկտ», «Ֆարմատեք», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ», «Ռիխտեր-Լամբրոն, «Լևոն և Լամարա», «Տոնուս-Լես» և «Վագա-Ֆարմ» ՍՊ ընկերություններին։ Համաձայն վերոնշյալ եզրակացության՝ ՀՀ-ում գրանցված «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ; (5) ամպուլներ 1մլ Բելգիա [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ