azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ԱԱՏՄ ղեկավարի աշխատանքային այցը «Մաստեր ֆարմ» և ««էջմիածին» բժշկական կենտրոն» բժշկական կազմակերպություններ

14.05.2025

  2025 թվականի մայիսի 13-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նախաձեռնել է աշխատանքային շրջայց «Մաստեր ֆարմ» և  ««էջմիածին» բժշկական կենտրոն» բժշկական կազմակերպություններ` նպատակ ունենալով խթանել բաց շարունակական երկխոսությունը և ապահովել հետադարձ կապը ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարը բժշկական կազմակեպությունների տնօրենների ուղեկցությամբ շրջել է բուժական բաժանմունքներում և քննարկել Տեսչական մարմնին վերաբերելի հարցեր, ինչպես նաև զրուցել բուժառուների հետ: Տեսչական մարմնի ղեկավարը բժշկական կազմակերպություններում հետաքրքրվել է նաև աշխատակիցների աշխատանքային իրավունքների պահպանմամբ։          

Մանրամասն ➜


Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի հրավեր

13.05.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի։ Սեմինարի թեման՝  «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը»։ Սեմինարը կկայանա մայիսի 19-ին, ժամը 11:00-ին։ Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով

12.05.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչությունը 2025 թվականի մայիսի 8-ին իրազեկման սեմինար է անցկացրել՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը» թեմայով։ Իրազեկման սեմինարին մասնակցել են Երևան քաղաքի և մարզերի բժշկական կենտրոնների  մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Սեմինարի ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերի դուրս գրման կարգը և դեղերի դուրս գրման վերաբերյալ բժիշկներին հուզող արդի այլ հարցեր։ Տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության աշխատակիցները պատասխանել են նաև բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հարցերին։

Մանրամասն ➜




Վերադառնալ