azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Համատեղ սեմինարի հրավեր

09.10.2026

Սիրով տեղեկացնում ենք, որ  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ակադեմիա» ՍՊԸ-ն համատեղ կազմակերպում են իրազեկման սեմինար՝ շինարարության ոլորտում հաճախ հանդիպող խնդիրների, աշխատանքային ռիսկերի, դրանց գնահատման, փաստաթղթավորման և կանխարգելման վերաբերյալ։ ❓ Որո՞նք են շինարարության ոլորտում հաճախ հանդիպող աշխատանքային ռիսկերը։ ❓ Ինչպե՞ս ճիշտ գնահատել և փաստաթղթավորել աշխատանքային ռիսկերը։ ❓ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել և վարել աշխատանքի անվտանգության պահանջները պատշաճ ապահովելու համար։ ❓ Ինչպե՞ս կանխարգելել դժբախտ դեպքերն ու նվազեցնել աշխատողների համար հնարավոր վտանգները։ ❓ Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել և փաստաթղթավորել անվտանգ աշխատանքային գործընթացը։ Կներկայացվեն գործնական և կիրառելի լուծումներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքի անվտանգությունը, ճիշտ իրականացնել ռիսկերի գնահատումն ու փաստաթղթավորումը և [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ «Գավառի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում

09.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի Գավառի բաժնի մասնագետների կողմից իրազեկման սեմինար է անցկացվել «Գավառի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։ Սեմինարի ընթացքում ներկայացվել են հիգիենիկ և սանիտարահիգիենիկ նորմերին վերաբերող հիմնական պահանջները, աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ սահմանված պահանջները, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկություններն ու կարգը, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները։ Սեմինարը եզրափակվել է Տեսչական մարմնի աշխատակիցների և մասնակիցների միջև ակտիվ հարցուպատասխանով և հետաքրքրող հարցերի քննարկմամբ։

Մանրամասն ➜


Շրջայց-իրազեկում՝ «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում

09.10.2026

2026 թվականի հոկտեմբերի 6-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները շրջայց-իրազեկում են իրականացրել Երևանում գործող «ՄԵՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են մետաղական խողովակների արտադրամասում անվտանգ աշխատանքի կազմակերպման, աշխատողների առողջության և անվտանգության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում՝ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների կիրառումը, կամրջակային կռունկների անվտանգ շահագործումը, առաջին օգնության հասանելիությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ապահովումը։ Քննարկվել են նաև արտադրական ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման հարցերը։ Աշխատողների բարձրացրած հարցերը քննարկվել են տեղում։

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ