azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ծաղկաձորի շինարարական հրապարակներում շարունակվում են կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքները

2026 թվականի հոկտեմբերի 22-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի աշխատակիցները կանխարգելիչ շրջայց-իրազեկման աշխատանքներ են իրականացրել Ծաղկաձորում՝ «4Ա ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի և «ԱՌ ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական հրապարակներում։

Աշխատանքների ընթացքում ներկայացվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական պահանջները, մասնավորապես՝ ըստ կատարվող աշխատանքների բնույթի անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը և դրանց պարտադիր կրումը, կոլեկտիվ պաշտպանության միջոցների ու անվտանգության նշանների առկայությունը, առաջին բուժօգնության միջոցների ապահովումը, ինչպես նաև աշխատողների համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ և սանիտարակենցաղային պայմանների ստեղծումը։

Անդրադարձ է կատարվել նաև շինարարական հրապարակներում շահագործվող ամբարձիչ կռունկների անվտանգ շահագործմանը, սպասարկող անձնակազմի ուսուցմանն ու մեթոդական  հրահանգավորմանը։

Իրազեկման ընթացքում պատասխաններ են տրվել գործատուների և աշխատողների բարձրացրած հարցերին։



Վերադառնալ