azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծվել և գործում են խորհրդակցական աշխատանքային խմբեր

 

Համաձայն ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից  խորհրդակցական աշխատանքային խմբեր ստեղծելու» մասին հրամանի՝ ՀՀ ԱԱՏՄ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի N 755-Լ որոշման 1-ին հավելվածի 19-րդ կետի 7-րդ ենթակետը, ստեղծվել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական 3 (երեք) աշխատանքային խումբ հետևյալ բնագավառներում.

1) դեղերի շրջանառության բնագավառին առնչվող խնդիրները քննարկող խորհրդակցական  աշխատանքային խումբ,

2) առողջապահության (սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն, բնակչության բժշկական օգնություն և սպասարկում) բնագավառին առնչվող խնդիրները քննարկող խորհրդակցական  աշխատանքային խումբ,

3) աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառին առնչվող  խնդիրները քննարկող խորհրդակցական  աշխատանքային խումբ։

Սահմանվել է, մասնավորապես, որ խորհրդակցական աշխատանքային խմբերի կազմում կարող են ընդգրկվել առողջապահության (սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն, բնակչության բժշկական օգնություն և սպասարկում), դեղերի շրջանառության,    աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների  և (կամ) գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող  մասնագետներ,  Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում գործող, մեծ թվով վարձու աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների, արհեստակցական միությունների  ներկայացուցիչներ։ Խորհրդակցական աշխատանքային խմբերի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են կամավորության հիմունքներով։

Սահմանվել է, որ Տեսչական մարմնի ղեկավարին կից ստեղծվող խորհրդակցական աշխատանքային խմբերի անդրանիկ կազմը, յուրաքանչյուր աշխատանքային խմբի համար ոչ ավել քան ինը հոգի, ձևավորվում է սույն հրամանի 6–րդ կետի 1-ին ենթակետով  սահմանված կարգով  ներկայացված թեկնածուներին, տեսչական մարմնի ղեկավարի կողմից հրավեր  ուղարկելու և նրանց համաձայնությունն ստանալու արդյունքում։ Անդրանիկ կազմը  հաստատում է խորհրդակցական աշխատանքային խմբերի աշխատակարգը, որով սահմանվում են հիմնական կազմի ձևավորման, դրանում անդամների ընդգրկման, կազմի փոփոխության, անդամության դադարեցման, նիստերի կազմակերպման և անցկացման, որոշումների կայացման ընթացակարգերը:

Սահմանվել է, որ  Տեսչական մարմնի ղեկավարին կից ստեղծվող խորհրդակցական աշխատանքային խմբերի անդրանիկ կազմը կարող է  գործել առավելագույնը վեց ամիս ժամկետով՝ մինչև խորհրդակցական աշխատանքային խմբերի աշխատակարգով սահմանված կարգով հիմնական կազմերի ձևավորումը։

2021 թ կայացած նիստեր

12.02.2021

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը

19.02.2021

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից աշխատանքային իրավունքների թեմայով խորհրդակցական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը

 

2020 թ կայացած նիստեր

                                                                                                                
23.07.2020

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

06.08.2020

Կայացել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հեռավար նիստը

15.08.2020

Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի նիստը





Վերադառնալ