
2026 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 11-ը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ Պեկին և Սյանթան քաղաքներում՝ մասնակցելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրների համար աշխատանքային անվտանգության վերահսկողության և իրավապահ մարմինների կարողությունների զարգացման» խորագրով միջոցառմանը։ Սեմինարի նպատակն էր ներկայացնել Չինաստանի փորձը աշխատանքի անվտանգության պետական կառավարման և վերահսկողության, արտադրական ռիսկերի կանխարգելման, աշխատողների առողջության պահպանման, անվտանգության մշակույթի զարգացման, ինչպես նաև տվյալ ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը։ Սեմինարի շրջանակներում հայկական պատվիրակության ղեկավար Արա Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության համակարգը, [...]
Մանրամասն ➜
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ իրազեկման սեմինարի։ Սեմինարի ընթացքում կներկայացվեն՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, Ծնողական ժամից օգտվելու և հայրության արձակուրդի իրավունքի իրացումը: Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև աշխատանքային օրենսդրության կիրարկմանը վերաբերող մասնակիցների հարցերին։ Սեմինարը կկայանա 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ին։ Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։ Անցկացման վայրը՝ Շենգավիթ, Արարատյան 26, Հեռ.` 010 65 03 05:
Մանրամասն ➜
2026 թվականի օգոստոսի 5-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետ Արսեն Ավագյանի գլխավորությամբ առողջության պահպանման և անվտանգության, աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժինների տեսուչներն իրազեկման այցեր են իրականացրել Սիսիան քաղաքի երեք շինհրապարակներ՝ տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների և 53 աշխատակիցների համար։ Այցերի ընթացքում գործատուներին և աշխատակիցներին ներկայացվել են անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների ապահովման, աշխատանքային օրենսդրության պահանջների, ինչպես նաև հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային նորմերի պահպանման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները և դրանց կիրառման կարևորությունը։ Հանդիպումներն անցկացվել են բաց քննարկումների ձևաչափով։ Մասնակիցները բարձրաձայնել են ոլորտին առնչվող հարցեր, ստացել մասնագիտական խորհրդատվություն Տեսչական մարմնի [...]
Մանրամասն ➜