azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման այցեր՝ Սյունիքի ասֆալտի գործարաններ

2026 թվականի նոյեմբերին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետ Արսեն Ավագյանի մասնակցությամբ կենտրոնի աշխատակիցներն իրազեկման այցեր են իրականացրել Սյունիքի մարզում գործող երեք ասֆալտի գործարաններում։

Այցերին մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչներն ու չորս տասնյակից ավելի աշխատակիցներ։

Իրազեկման ընթացքում գործատուներին և աշխատակիցներին ներկայացվել են անվտանգ և առողջ աշխատանքային պայմանների ստեղծման ու պահպանման, աշխատանքի պաշտպանության պահանջների կատարման, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման կարևորությունը։

Առանձին անդրադարձ է կատարվել աշխատողների առողջության պահպանման, հիգիենիկ և սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման պահանջներին՝ ընդգծելով դրանց դերը մասնագիտական ռիսկերի կանխարգելման և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման գործում։

Այցերն ամփոփվել են հարցուպատասխանով և մասնակիցներին հուզող հարցերի քննարկմամբ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է իրազեկման աշխատանքները՝ նպաստելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմանը, աշխատանքի անվտանգության մշակույթի ձևավորմանն ու աշխատողների իրավունքների պաշտպանությանը։



Վերադառնալ