azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Շրջայց-իրազեկման աշխատանքներ՝ Գյումրի քաղաքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, Հյուսիսային տարածքային կենտրոնի Գյումրու բաժնի պետ Վահե Անդրյանը և բաժնի աշխատակիցներն իրազեկման այցեր են իրականացրել Գյումրու «Լենտեքս» կարի արտադրամաս և Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի շինարարական հրապարակ։

Այցերի ընթացքում աշխատողներին և գործատուներին ներկայացվել են աշխատանքային օրենսդրության պահանջները, աշխատողների իրավունքների պաշտպանության և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման հարցերը։

Քննարկվել են նաև աշխատողների և գործատուների բարձրացրած հարցերը, ներկայացվել են հնարավոր խախտումների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ պահանջները։

Նման այցերը շարունակական են` միտված ոչ միայն օրենսդրական պահանջների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, այլև աշխատանքային միջավայրում հնարավոր ռիսկերի ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը՝ նպաստելով աշխատողների իրավունքների պաշտպանությանը և անվտանգ ու առողջ աշխատանքային պայմանների ձևավորմանը։



Վերադառնալ