ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հրավիրում է Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտի իրազեկման սեմինարի։ Սեմինարի թեման՝ «Դեղատոմսեր գրելու և դեղերի բաց թողնման կարգը»։ Սեմինարը կկայանա մայիսի 08-ին, ժամը 11:00-ին։ Գրանցման համար խնդրում ենք հայտն ուղարկել press@hlib.am էլեկտրոնային հասցեին, նշելով՝ Ձեր անուն/ազգանունը, կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։ Անցկացման վայրը՝ ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26, հեռ. 010 65 03 05։
Մանրամասն ➜Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրում աշխատելը՝ որպես յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքի գերակայություն։ 2025 թվականի ապրիլի 28-ին՝ Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրը Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կարևորությունն աշխատավայրում» թեմայով։ Օրվա կարգախոսը 2025 թվականին. «Հեղափոխական մոտեցումներ աշխատանքի անվտանգության և առողջապահության նկատմամբ. Արհեստական բանականության և թվայնացման դերը աշխատավայրում»։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի, կառավարության, միջազգային կազմակերպությունների, արհմիությունների կոնֆեդերացիայի, գործատուների միության, գիտակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը ողջունելով [...]
Մանրամասն ➜2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2025 զանգ։ Զանգերի պատկերն, ըստ ամիսների․ Հունվար՝ 567 զանգ Ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 198, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 21, Դեղերի շրջանառության վերահսկողություն` 7, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 16, Տեղեկատվություն՝ 200, ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 125։ Փետրվար՝ 711 զանգ Ըստ ոլորտների՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 293, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 20, Դեղերի շրջանառության վերահսկողություն` 14, Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 17, Տեղեկատվություն՝ 269, ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 98։ Մարտ՝ 747 զանգ Ըստ [...]
Մանրամասն ➜