azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկման սեմինար «Նաիրի» բժշկական կենտրոնում

22.04.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը և բաժնի տեսուչները 2025 թվականի ապրիլի 21-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Նաիրի» բժշկական կենտրոնի արտահիվանդանոցային բժշկական սպասարկում իրականացնող նեղ մասնագետների հետ։ Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի 20-ից ավելի բուժաշխատողներ։ Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների դրույթներով և համապատասխան ենթաօրենսդրական, մասնավորապես, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների բոլոր հարցերին. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդվել է ներկայացնել համապատասխան մարմիններին։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարը հյուրընկալել է Անդրեյ Սախարովի անվան 69 դպրոցի աշակերտներին

21.04.2025

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի ապրիլի 18-ին Տեսչական մարմնում հյուրընկալել է Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին՝ դպրոցի փոխտնօրեն Գոհար Հարությունյանի ուղեկցությամբ։ Սլավիկ Սարգսյանը ողջունել է դպրոցականներին,  ծանոթացրել  Տեսչական մարմնի գործառույթներին, լիազորությունների շրջանակներին։ Աշակերտները Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են Տեսչական մարմնի ղեկավարին։ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը աշակերտներին ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով   սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային այց՝ «Արաբկիր» բժշկական համալիր

16.04.2025

2025 թվականի ապրիլի 15-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը աշխատանքային այց են կատարել «Արաբկիր» բժշկական համալիր։ Բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանի և բժշկական տնօրեն Նինա Արիկյանցի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարը շրջայց է կատարել բաժանմունքներով, հանդիպել բուժառուների և նրանց ծնողների հետ, լսել կարծիքներ և առաջարկներ: Այցի վերջում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաև համալիրի գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել են ոլորտային, ինչպես նաև Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող տարբեր հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է նմանատիպ այցերը՝ հետադարձ կապի ապահովման համատեքստում։

Մանրամասն ➜




Վերադառնալ