«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողով է կայացել՝ պետական կառույցների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատաժողովը կազմակերպվել է Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում գործող տասնյակից ավելի կազմակերպությունների կողմից, որոնք միավորված են ԵՄ-ի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն Հայաստանում քաղհասարակության միջոցով» նախաձեռնության շրջանակներում երեք կոնսորցիումներում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ [...]
Մանրամասն ➜Հունվարի 30-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ 1․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում. 2․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների հաշվետվությունների ներկայացում և քննարկում. 3․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 2-րդ 3-րդ և 4-րդ եռամսյակների գործունեության կատարողականների գնահատման քննարկում և հաստատում. 4․ Այլ հարցերի քննարկում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը կառավարման խորհրդին ներկայացրեց անցած տարվա ընթացքում [...]
Մանրամասն ➜2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան։ Ըստ այդմ. Շվեյցարական «Մերկ Շարպ և Դոհմ ԻԴԵԱ» (MSD) ընկերությունից ստացված գրության համաձայն, ՀՀ-ում ձեռք բերված, անհայտ ծագման Keytruda (pembrolizumab) 100մգ/4մլ (սերիա՝ S048607, պիտանելիության ժամկետը՝ 19․04․2023թ) դեղը կեղծ է։ Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։
Մանրամասն ➜