azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Օդի ջերմաստիճանի սպասվող կտրուկ բարձրացմանն ընդառաջ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

07.08.2023

🌞Հայաստանի մի շարք տարածքներոմ օգոստոսի 10-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, մասնավորապես՝ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է հետևել ներքոնշյալ կանոններին. օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական 2-3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն միայն բուժող բժշկի հետխորհրդակցելուց հետո), խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ, [...]

Մանրամասն ➜


Ճամբարներում դպրոցականների ամառային հանգիստի պատշաճ կազմակերպումը ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

04.08.2023

Հանրապետության բոլոր մարզերից, հազարավոր դպրոցականներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում ամենատարբեր՝ ուսումնական, մարզական ու ժամանցային ճամբարներում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, նախքան ամառային ճամբարներում դպրոցականներին ընդունելը, ոլորտային մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացնում ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի և Ծաղկաձորի թվով 6 ճամբարներում։ Ճամբարներ կատարված այցերի արդյունքում, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ․ ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 12-ի №236-Ն հրամանով հաստատված «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» №2-III-2.1. սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի №876 հրամանով հաստատված [...]

Մանրամասն ➜


ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ սեմինար-իրազեկում Վանաձոր քաղաքում

04.08.2023

Օգոստոսի 03-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ստորաբաժանման մասնագետները, Վանաձոր քաղաքում իրականացրեցին իրազեկման սեմինար՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ 23 ներկայացուցիչ։ Հանդիպման ընթացքում բանախոսները մասնկիցներին ներկայացրեցին  2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները։ Տեսչական մարմնի մասնագետները, մասնակիցներին հետաքրքրող հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ, տեղի ունեցավ քննարկում։ Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 31-ին։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ