ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) Կանոնադրությունը։ Կանոնադրության հաստատման կամ այսպես ասած՝ Տեսչական մարմնի կազմավորման 5-ամյակի կապակցությամբ ներկայացնում ենք անցած տարիների ընթացքում ԱԱՏՄ կատարված աշխատանքներից որոշ վիճակագրական տվյալներ։ 2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնում հարուցվել է 7790 վարչական վարույթ, որից 1432-ը՝ քաղաքացու դիմումի հիմքով, իսկ 6358-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ։ Միայն 2023 թվականի հունվար-մայիսն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 1677 վարչական վարույթ։ Հարուցված վարչական վարույթների քանակական պատկերը ներկայացնում ենք ըստ տարիների. Ընդհանուր՝ 2019 թվական՝ 1674, 2020 թվական՝ 911, 2021 թվական՝ 1462, 2022 թվական՝ 2066, 2023 թվական՝ ներառյալ մայիս ամիս՝ 1677։ Սեփական նախաձեռնությամբ՝ 2019 թվական՝ [...]
Մանրամասն ➜ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) Կանոնադրությունը։ Կանոնադրության հաստատման կամ այսպես ասած՝ Տեսչական մարմնի կազմավորման 5-ամյակի կապակցությամբ ներկայացնում ենք անցած տարիների ընթացքում ԱԱՏՄ կատարված աշխատանքներից որոշ վիճակագրական տվյալներ։ 2019 թվականի հունվարից մինչև 2023 թվականի մայիս ամիս հրապարակվել է թեմատիկ ստուգում իրականացնելու վերաբերյալ 1811 հանձնարարագիր։ Փաստացի թեմատիկ ստուգում է իրականացվել 1676 տնտեսավարողի մոտ։ Մասնավորապես՝ 2019 թվական՝ 0, 2020 թվական ՝ 138, 2021 թվական՝ 250, 2022 թվական՝ 978, 2023-ը ներառյալ մայիս ամիս՝ 445։ Փաստացի ստուգված՝ 2019 թվական՝ 0, 2020 թվական ՝ 85, 2021 թվական՝ 255, 2022 թվական՝ 934, 2023-ը ներառյալ մայիս ամիս՝ 402։
Մանրամասն ➜Հունիսի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն առցանց աշխատանքային ժողով է հրավիրել, որին մասնակցում էր Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը։ Աշխատանքային առցանց հանդիպման ժամանակ Սլավիկ Սարգսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքին, Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերին, ինչպես նաև մարմնի գործունեության ընթացքում հանդիպած խնդիրների լուծման ուղղություններին։ Քննարկվել են նաև աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, ընդգծվել է թիմային՝ համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է աշխատանքային կարգապահության, քաղաքացիական ծառայողների բարեվարքության նորմերի [...]
Մանրամասն ➜