ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 1650-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել են Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բնագավառում գործող ստուգաթերթերը։ Հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում https://www.hlib.am/checklists/
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների կողմից շարունակվում են իրազեկման սեմինարները։ Հերթական սեմինարն անցկացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, որին մասնակցել են բժշկական կենտրոնի շուրջ 50 բուժաշխատողներ։ Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ներկայացրել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքները, 2024 թվականին ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը, շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության և այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ իրավակարգավորումները։ Անդրադարձ է կատարվել նաև բուժաշխատողների և բժշկական հաստատությունների կողմից պարբերաբար թույլ տրվող խախտումներին, [...]
Մանրամասն ➜Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։ Հերթական սեմինարը 2024 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացվել է Երևան քաղաքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Աստղիկ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Աննա Կասպարյանի և Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանի անցկացրած իրազեկման սեմինարին մասնակցել են «Աստղիկ բժշկական կենտրոնի» շուրջ 70 բուժաշխատողներ։ Տեսչական մարմնի տեսուչները ներկայացրել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքները, 2024 թվականին ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը, մասնավորապես, «Բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն [...]
Մանրամասն ➜