azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տեսչական մարմինը 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացել է 163 դիմում և բողոք

19.05.2023

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների Տեսչական մարմինը 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացել է 163 դիմում և բողոք, որից 10-ը վերահասցեագրվել է, 11-ը՝ վերադարձվել, 29-ին տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Քաղաքացիներից ստացված 113 դիմումների (մոտ 69,3%) հիման վրա իրականացվել են վարչական վարույթներ: Վարույթներն՝ ըստ ոլորտների, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտ՝ ստացված դիմումներ՝ 32, դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 19, Բժշկական օգնության և սպասարկաման վերահսկողության ոլորտ՝ ստացված դիմումներ՝16, դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝1, Դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտ՝ ստացված դիմումներ՝ 4, դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթներ՝ 1, Աշխատանքային իրավունք՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

19.05.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է իրազեկման սեմինար՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի իրավական ակտերի, փաստաթղթերի էլեկտրոնային վարման, լրացման և շրջանառման վերաբերյալ։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։ Սեմինարին մասնակցել են բժշկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Բանախոսները ներկայացրել են բժշկական կազմակերպություններում կիրառվող իրավական ակտերը, ծանոթացրել են բժշկական փաստաթղթաշրջանառության սահմանված կարգով վարմանը, ՇՄԶ հավաստագրման, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգին։ Անդրադարձել են նաև բժշկական գաղտնիք հանդիսացող փաստաղթղթերի փոխանցման հարցին։ Հաջորդել է [...]

Մանրամասն ➜


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

19.05.2023

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի  թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, 5-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը, 18-րդ, 22-րդ և 26-րդ կետերը և «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 01/1572-23 գրությանը կից ստացված փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 22.341.09A սերիայի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի սպեցիֆիկացիաների հետ անհամապատասխանություն, դեղն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ վերոնշյալ դեղի նշված սերիան շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։ Հիշեցնենք, որ վերոնշյալ դեղի շրջանառությունը ՀՀ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ