Հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը Սյունիքում աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:
Տեսչական մարմնի ղեկավարը և մարզպետը խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում՝ Տեսչական մարմնի լիազորություններին և դրանից բխող գործառույթներին առնչվող հարցերի շրջանակներում:
Խորհրդակցությունից հետո Սլավիկ Սարգսյանն ու Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն։ Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է բժշկական կենտրոնում մատուցվող ծառայություններին, զրուցել է բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: