Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները՝ տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում՝ շարունակում են իրազեկման աշխատանքները։
Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները սեպտեմբերի 26-ին հերթական սեմինարն անցկացրել են «Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում։
Սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի ավելի քան 3 տասնյակ բուժաշխատողներ։
Մասնակիցներին ներկայացվել է աշխատանքային իրավունքի, բժշկական օգնության և սպասարկման, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառների գործունեությունը կարգավորող օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված, մասնավորապես, նոր ընդունված և փոփոխված նորմերի պահանջները։
Սեմինարին ներկա են եղել նաև Տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և բժշկական կենտրոնի տնօրեն Արաիկ Սարդարյանը։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են բուժաշխատողներին մտահոգող աշխատանքային հարցերին։