ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը սեպտեմբերի 24-ից 25-ը Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքում մասնակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված՝ Աշխատանքի տեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների երկրորդ միջազգային աշխատաժողովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարեկան ստուգումների արդյունավետ անցկացման, առանց նախնական ծանուցման ստուգումների իրականացման, տեսուչների արհեստավարժության բարձացման, գործունեության առավել արդյունավետ ուղիների ստեղծման, ստվերային աշխատողների հայտնաբերման, աշխատանքի ընթացքում վնասվածքներից և մահվան ելքով դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծման, միջազգային, ինչպես նաև՝ սոցիալական գործընկերների հետ համագործակցության, աշխատանքի տեսչությունների դերի բարձրացման և այլ օրակարգային հարցեր։
Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային առանձին հարցերի վերաբերյալ մի շարք հանդիպում-քննարկումներ է ունեցել Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) գործընկերների հետ։