ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հեռավար մասնակցել են Եվրասիական տարածաշրջանային դաշինքի Աշխատանքի տեսչությունների տարեվերջյան գլխավոր համաժողովին։ Մասնակիցներին ողջունել է ՌԴ Աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավար Միխայիլ Իվանկովը։ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Իվան Շկլովեցը ներկայացրել է Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի գործողությունների ծրագրի կատարողականը, ինչպես նաև Ավստրալիայում կայացած «Աշխատանքի անվտանգություն և աշխատանքի հիգիենա» 23-րդ միջազգային կոնգրեսի արդյունքները։ Համաժողովի վերջում տեղի է ունեցել նաև Դաշինքի անդամ երկրների աշխատանքի լավագույն տեսուչների պարգևատրման 1-ին հանդիսավոր արարողությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից դաշինքի շրջանակներում լավագույն [...]
Մանրամասն ➜Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Մասնավորապես՝ Օրենսգիրքը լրացվել է․ 41.9-րդ՝ «Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը», 182.7-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելը, թույլ չտալը կամ հանձնարարականը (կարգադրագիրը որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը սահմանված ժամկետում չկատարելը», 244.19-րդ՝ «Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 7 հարց, մասնավորապես՝ Տեսչական մարմնի 2024 թվականին իրականացվող ստուգումների տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: Տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում։ Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի քննարկում և հաստատում: Այլ հարցեր։ ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի գործունեության տարեկան ծրագրի սկզբունքները՝ ընդգծելով կանխարգելիչ գործառույթների կարևորությունը։ Խորհուրդը միաձայն հավանություն է տվել Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին։
Մանրամասն ➜