ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Առգո-Ֆարմ» ՍՊ ընկերությանը 16.07.2024թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Ասկորբինաթթու գլյուկոզով (ասկորբինաթթու, դեքստրոզ (դեքստրոզի մոնոհիդրատ) դեղահատեր, 100 մգ+877մգ; N40 պլաստիկե տարայում (արտադրող՝ «ֆարմստանդարտ-ՈՒֆաՎԻՏԱ» ԲԲԸ, 450077, ք. ՈՒֆա, փ. Խուդայբերդինի 28, Ռուսաստան» սերիա՝ 010124, պիտանիության ժամկետ՝ 01.02.2025թ., դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 15.07.2024թ-ի թիվ EL/01/1019-24 գրությունը և ի լրումն 16.07.2024թ.-ին ստացված փորձաքննության եզրակացությունը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գրանցման հավաստագրի իրավատեր «ֆարմստանդարտ-ՈՒֆաՎԻՏԱ» ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ դեղի 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսի 13-ը արտադրված բոլոր [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում, հուլիսի 12-ին կայացել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի իրազեկման հերթական սեմինարը, որին մասնակցել են նաև «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» շինարարական ընկերություն 2 տասնյակից ավելի աշխատակիցներ։ Սեմինարը վարել է Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։ Բանախոսը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաև ոլորտին առնչվող հարակից այլ օրենքներում ու ենթաօրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները, սահմանված նորմերի ու առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։ Առանձնապես ուշադրություն է դարձվել մասնակիցների ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպող հարցերին ու խնդիրներին։ Տեղի է ունեցել քննարկում. Ալվարդ Արշակյանը պատասխանել է նաև սեմինարի մասնակիցների հարցերին։
Մանրամասն ➜2024 թվականի հուլիսի 09-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի OZEMPIC (semaglutide) դեղի երեք սերիաները (LP6FB32, NARO074, MP5ES11) կեղծ է։ Նշենք, որ OZEMPIK դեղը գրանցված չի Հայաստանի Հանրապետությունում, իսկ վերոնշյալ սերիաների օրինական ներմուծված լինելու վերաբերյալ առկա չեն տվյալներ։ Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի օգտագործումից։
Մանրամասն ➜