azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Սեմինար-դասընթացներ՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ագարակի, Վայքի, Եղեգնաձորի տնտեսավարողների մի քանի տասնյակ ներկայացուցիչների համար

25.06.2024

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են  իրազեկման աշխատանքները։ Այս փուլում սեմինար-դասընթացներ անցկացրեցին Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ագարակի,  Վայքի, Եղեգնաձորի տնտեսավարողների մի քանի տասնյակ ներկայացուցիչների համար։ Սեմինարներին ներկայացվել են բժշկական օգնության և սպասարկման, դեղերի շրջանառության, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության, ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներին առնչվող մի շարք իրավական ակտեր։ ՏՄ աշխատակիցները ներկայացրել են ոլորտները կարգավորող օրենքները, իրավական ակտերը, պատասխանել են մասնակիցների հարցերին և հորդորել են խստագույնս պահպանել օրենսդրության պահանջները։  

Մանրամասն ➜


Կարողությունների հզորացման վերապատրաստման հերթական դասընթացը՝ ԱԱՏՄ տեսուչների համար

25.06.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար հունիսի 18-20-ն իրականացվել է կարողությունների հզորացման հերթական վերապատրաստման դասընթացը։ Այն կայացել է Տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցության արդյունքում՝ «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում։ Սեմինարի թեման էր՝ «Աշխատավայրում բռնության և ոտնձգությունների բացահայտումը և վերացումը, աշխատավայրում գենդերային խտրականության բացահայտումը»։ Միջոցառման բացման արարողությանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը։ Ողջույնի խոսքում Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել  ԱՄԿ գործընկերներին՝ նշելով, որ նմանօրինակ դասընթացները լավագույն հնարավորություն են հատուկ [...]

Մանրամասն ➜


Ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ղեկավարի գլխավորությամբ

24.06.2024

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ՝ հունիսի 21-ին կայացել է ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և Տեսչական մարմնի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է Տեսչական մարմնի վարչությունների նորանշանակ պետերին՝ Որակի ապահովման վարչության պետ Արմեն Դավթյանին և Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Հայկ Եղիազարյանին։ Տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքի, ինչպես նաև ի հայտ եկած խնդիրների մասին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը։ Խորհրդակցություն ժամանակ ներկայացվել են նաև Որակի ապահովման վարչության [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ