ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի մասնագետները իրազեկման հերթական սեմինարն անցկացրել են Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում։ Ներկաներին ողջունել են Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի Էջմիածնի բաժնի պետ-տեսուչ Դավիթ Ղազարյանը և Էջմիածնի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը։ Բուժանձնակազմի շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչների՝ համաճարակաբանների, ինֆեկցիոնիստների համար սեմինարն անցկացրել է Էջմիածնի բաժնի ավագ տեսուչ Արման Աղիկյանը։ Թեման՝ «Սանիտարահիգիենիկ անվտանգություն և համաճարակաբանական ներկա իրավիճակը»։ Տեսչական մարմնի մասնագետը ներկայացրել է համաճարակաբանական վիճակն Արմավիրի մարզում, ինչպես նաև անդրադարձել հանրային առողջապահության ոլորտում իրազեկման միջոցառումների անհրաժեշտությանը։ Մանրամասն քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները, [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մարզային այցերը շարունակվում են։ Մայիսի 7-ին Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում։ Սլավիկ Սարգսյանին հյուրընկալել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պահանջների, աշխատանքային իրավունքի, ոլորտի վերահսկողության հետ կապված հարցեր։ Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են բարձրացրել աշխատանքային իրավունքների, համատեղության կարգով և արտաժամյա աշխատանքի, աշխատանքային պայմանագրերի հետ առնչվող խնդիրների վերաբերյալ և այլն: Լոռու մարզպետը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել են ամբողջացնել բարձրացված խնդիրները՝ սեղմ ժամկետներում համապատասխան [...]
Մանրամասն ➜Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացվող տեղեկություններն այն մասին, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացել աշխատանքից, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում)։ Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և [...]
Մանրամասն ➜