ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ։ Տեսչական մարմնի ղեկավարին ընդունել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմնի պատասխանատուները, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարները քննարկել են՝ աշխատանքային իրավահարաբերություններին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին ու գործատուներին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան, որի ժամանակ անդրադարձ է կատարվել առողջապահական ու կրթական հաստատությունների գործունեությանն ու սանիտարական նորմերին և հիգիենիկ պահանջներին, ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի կնքմանը, մի շարք աշխատանքային ու տեղային հիմնախնդիրների, ինչպես նաև կարևորվել է քաղաքացիների կողմից բարձացվող հարցերը։ Որից հետո Սլավիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային [...]
Մանրամասն ➜Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է։ Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ շարունակվում են մասնագիտական ստորաբաժանումների աշխատանքային քննարկումները։ Հերթական քննարկումը՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ, տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների և համապատասխան վարչությունների պետերը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի մասնագետները և Տեսչական մարմնի իրավաբանները։ Վահագն Գրիգորյանը քննարկման է ներկայացրել աշխատանքի ընթացքում գույքագրված խնդիրները, աշխատանքի կազմակերպմանն առնչվող ու լուծում պահանջող ընթացիկ հարցերը։ Լսել են ոլորտի մասնագետների կարծիքներն ու առաջարկները։ Հանդիպման ավարտին Սլավիկ Սարգսյանը հետաքրքրվել է նաև հանձնարարականների կատարման ընթացքից։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ոլորտի կարևորության վրա։ Ղեկավարի [...]
Մանրամասն ➜