azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Տրվել է կարգադրագիր դեղի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ

24.07.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 24.07.2023 թ.-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 2023 թվականի հուլիսի 24-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9%  (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01D սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի)։

Մանրամասն ➜


Սեմինարին մասնակցել են պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ

21.07.2023

Հուլիսի 20-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի կողմից Տեսչական մարմնում անցկացվել է հերթական իրազեկման սեմինարը։ Սեմինարի մասնակիցններին ողջունել է Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։ ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։ Սեմինարին մասնակցել է պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ 20 աշխատակից։ Տեղի է ունեցել հարց ու պատասխան, ակտիվ քննարկում։  

Մանրամասն ➜


Ավարտվեց նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինարների շարքը

21.07.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում նախադպրոցական կազմակերպությունների պատասխանատուների համար կազմակերպված իրազեկման սեմինարն ավարտվեց։ Սեմինարը վարել են Տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը և վարչության հիգիենիստ-համաճարակաբանները։ Իրազեկման միջոցառմանը մասնակցել են Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Նորք-Մարաշ վարչական շրջանների նախադպրոցական 160-ից ավելի հաստատությունների և զարգացման կենտրոնների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների, ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ