Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցությամբ՝ Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվող կարողությունների հզորացման վերապատրատման 5-օրյա դասընթացը։ Փակման միջոցառմանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը։ Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱՄԿ գործընկերներին, արձանագրելով ԱԱՏՄ և ԱՄԿ համագործակցության հերթական հաջողված ծրագրի իրականացումը՝ ընդգծեց նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, հույս և պատրաստակամություն հայտնեց խորացնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Աշխատանքի շուրջ 30 տեսուչներ վերապատրաստվեցին փափուկ հմտությունների՝ հաղորդակցության, ներգործության, կոնֆլիկտների [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 27.06.2023 թ-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.135.08A, 23.135.07B, 23.153.02A սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 27.06.2023 թ-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացութոյւնը։ Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.135.08A, 23.135.07B, 23.153.02A սերիաների կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի) ։
Մանրամասն ➜ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցության արդյունքում, «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում, հունիսի 26-30-ը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվում է կարողությունների հզորացման վերապատրաստման դասընթացներ։ Միջոցառման բացմանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը և Աշխատանքի օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ ընդծելով, որ նմանօրինակ դասընթացները լավագույն հնարավորություն են հատուկ մասնագիտական գիտելիքներ ստանալու, դրանք [...]
Մանրամասն ➜