azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Երկօրյա իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների և ներկայացուցիչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է հերթական իրազեկման սեմինարը։ Երկօրյա սեմինարն անցկացվել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների շուրջ 3 տասնյակ տնօրենների և ներկայացուցիչների համար։ Սեմինար-խորհրդատվությունն անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը՝ կարևորելով իրազեկման միջոցառումների անցկացումն ու հետադարձ կապի պահպանումը։

Սեմինարները վարել են տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության բժիշկ՝ համաճարակաբան Արմենուհի Ներսիսյանը։

Հանդիպման առաջին օրը քննարկվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար սահմանված օրենսդրական առանձնահատկությունները։ Ներկայացվել է 2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները։

Իսկ ապրիլի 5-ին կայացած սեմինար դասընթացին, մասնակիցներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերին և կանոններին, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը ներկայացվող պահանջներին, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվներին։ Անդրադարձել է կատարվել վերահսկողական աշխատանքների ընթացքում հաճախ հանդիպած խախտումներին։

Բանախոսները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին։


  

  



Վերադառնալ