Օգոստոսի 03-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ստորաբաժանման մասնագետները, Վանաձոր քաղաքում իրականացրեցին իրազեկման սեմինար՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Սեմինարին մասնակցել են պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ 23 ներկայացուցիչ։ Հանդիպման ընթացքում բանախոսները մասնկիցներին ներկայացրեցին 2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները։ Տեսչական մարմնի մասնագետները, մասնակիցներին հետաքրքրող հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ, տեղի ունեցավ քննարկում։ Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 31-ին։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 [...]
Մանրամասն ➜ՀՀ առողջապահության նախարարի (կառավարման խորհրդի նորանշանակ նախագահ) գլխավորությամբ կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Օրակարգում ընդգրկված էր երկու հարց. — ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում թեկնածուի առաջադրում ՝ ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով։ — ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի 1-ի կիսամյակի (1-ին և 2-րդ եռամսյակների) հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում։ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրել է Տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու՝ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին, որը նախորդ տարվա նոյեմբերից կատարում է ղեկավարի պարտականությունները։ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ առողջապահական և [...]
Մանրամասն ➜Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ կազմակերպված պայքարն ընթանում է ավելի քան երկու տասնամյակ` սկսվելով 2002 թվականին: Ստեղծվել է հիմնարար օրենսդրական մեխանիզմ, որը եզրագծում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարում ներգրավված դերակատարների գործառույթները և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհ դարձած անձանց պաշտպանության ու աջակցության շրջանակը: Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով մշակվել են եռամյա ազգային ծրագրեր։ Վերջինը` յոթերորդը, ներառել է 2023-2025 թվականների ժամանակահատվածը: Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 7 հիմնական բաժիններում` 1) մարդկանց թրաֆիքինգի [...]
Մանրամասն ➜