azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


«Զվարթնոց»-ի ՍԲՀԿ-ում տեղի է ունեցել Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք

16.06.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (ՄՕ) սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում (ՍԲՀԿ) տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի անցման կետում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի հայտնաբերման, վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք։ Քննարկվել են Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։ Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանը, ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ Աննա Հարությունյանը, ԱԱՏՄ «Զվարթնոց» Մ/Օ-ի ՍԲՀԿ-ի պետի պարտականությունները կատարող Մարիետտա Հախվերդյանը և նշված անցակետի բժիշկ-համաճարակաբանները։ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը և սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետը հրահանգել են՝ իրականացնել [...]

Մանրամասն ➜


Վանաձոր քաղաքի գրասենյակում ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ

16.06.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` Հյուսիսային տարածքային կենտրոն։ Վանաձոր քաղաքի գրասենյակում ԱԱՏՄ ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ։ Հակոբ Ավագյանին երկայացվել են կատարված աշխատանքները, քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այց է կատարել Բավրայի ՍԲՀԿ և Գյումրու բաժին

15.06.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ և Գյումրու բաժին։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։   

Մանրամասն ➜




Վերադառնալ