azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կայացել է ԱԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

27.05.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության ներկայացում և քննարկում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի 1-ին եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման քննարկում և հաստատում։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։ ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է 2022 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության և գործունեության կատարողականների գնահատման [...]

Մանրամասն ➜


Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակությանը

26.05.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և վարչության աշխատակիցներ։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատողների իրավունքներին, պարտականություններին և առողջապահությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև oտարերկրյւա աշխատողների աշխատանքային իրավունքներին և պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակության անդամները հետաքրքրվել են Տեսչական մարմնի գործառույթներից, իրականացման մեխանիզմերից և արդյունքներից։ Աշխատանքային քննարկման ընթացքում համագործակցության ամրապնդման [...]

Մանրամասն ➜


Փոփոխություն՝ Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

26.05.2022

ՀՀ կառավարության մայիսի 26-ի նիստում N 748-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Ըստ այդմ՝ բժշկական օգնություն Հիվանդանոցային գործունեություն (18-ից բարձր տարիքի անձանց) Բժշկական սպասարկման բնագավառի վերահսկողություն Q 86.10, 86.22 (ՏԳՏԴ) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 3 հավելվածի N 3.6 ստուգաթերթը շարադրվել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը: Մանրամասները՝ հղումով https://bit.ly/3LIDzdy

Մանրամասն ➜




Վերադառնալ