azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Կեղծ դեղի ահազանգ

30.01.2023

2023 թվականի հունվարի 30-ին «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ազդանշան։ Ըստ այդմ. Շվեյցարական «Մերկ Շարպ և Դոհմ ԻԴԵԱ» (MSD) ընկերությունից ստացված գրության համաձայն, ՀՀ-ում ձեռք բերված, անհայտ ծագման Keytruda (pembrolizumab) 100մգ/4մլ (սերիա՝ S048607, պիտանելիության ժամկետը՝ 19․04․2023թ) դեղը կեղծ է։ Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։

Մանրամասն ➜


Կայացել է «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպումը

26.01.2023

Կայացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող  «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպումը։ Մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը (Խորհրդատվական կոմիտեի նախագահող), ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպություն Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի փոխտնօրեն Միխայիլ Պուշկինը, ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Էրիկ Մարկովսը, գործընկեր՝ պետական և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ և խորհրդի անդամներ, [...]

Մանրամասն ➜


Քննարկում՝ «ԱԱՏՄ գործունեության առանձնահատկությունները և խնդիրներն աշխատանքային իրավունքի ոլորտում» թեմայով

20.01.2023

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմաների» հասարակական կազմակերպությունն այսօր  ներկայացրել է աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները։ «ԱԱՏՄ գործունեության առանձնահատկությունները և խնդիրներն աշխատանքային իրավունքի ոլորտում» թեմայով քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, շահագրգիռ պետական և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Ուսումնասիրության նպատակը աշխատանքային իրավունքի պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վերհանելը, օրենսդրական բացերը [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ