azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Աշխատանքային քննարկում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացման շրջանակներում

04.10.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը և նույն վարչության աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը մասնակցել են ՀՀ-ում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքային քննարկմանը։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել՝ թրաֆիքինգի երևույթի դեմ պայքարի Գործողությունների ազգային ծրագրի խնդրահարույց միջոցառումների, ինպես նաև գնահատման ցուցանիշների հստակեցման վերաբերյալ։ Նպատակը՝ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է և այդ համատեքստում հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնականացման գործընթացը բարելավելն է։ Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են նախարարությունների, Քննչական [...]

Մանրամասն ➜


Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում

28.09.2022

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ոլորտային վարչությունների ղեկավարների մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Առողջապահության հարցերի և Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահների և անդամ պատգամավորների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպման ընթացքում ներկայացրել է ինչպես ընթացիկ տարվա գործունեության մասին տեղեկատվություն, այնպես էլ 2020-2022թթ. կատարված աշխատանքները։  

Մանրամասն ➜


Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը

28.09.2022

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովը, որին հեռավար մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ինչպես նաև դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչներ։ ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը ողջունել է մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Համաժողովի օրակարգում էին՝ ✓ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի ընթացիկ աշխատանքները, ✓ 2022 թվականի միջոցառումների ծրագրի կետերի կատարումը, ✓ Տեսչական մարմինների միջև փորձի փոխանակման հարցը, ✓ Միասնական էլեկտրոնային գրադարան ստեղծելու հարցը, ✓ Դաշինքի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու հարցը, ✓ Դաշինքի միասնական խորհրդանիշի ընտրության և հաստատման [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ