azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՀՀ ԱԱՏՄ կողմից Զինվորի տանն անցկացված երկամսյա դասընթացն ավարտվեց

17.05.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների կողմից Զինվորի տանն անցկացված երկամսյա դասընթացն ավարտվեց։ Այն իրականացվեց կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։ Շաբաթական 2 օր տևողությամբ դասընթացին մասնակցել են զինվորները և նրանց ընտանիքների անդամները։ Դասընթացները վարել են Տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի մասնագետները։ Տեսչական մարմինն ու Զինվորի տունը համագործակցության հուշագիր էին կնքել 2021 թ.-ի նոյեմբերի 19-ին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած շահառուներին կողմերն աջակցելու են նաև պրակտիկա անցնելու և աշխատանքի ընդունվելու հարցերում:  

Մանրամասն ➜


Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ

17.05.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, հաշվի առնելով գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, հիշեցնում է՝ Թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործմամբ, որը նշված է պատրաստուկի նորմատիվային տեխնիկական փաստաթղթում և տարայի պիտակի վրա, Թունաքիմիկատների հետ տարվող աշխատավայրից անձնակազմի սննդի ընդունման և հանգստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա, Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ արգելվում է սնունդ ընդունել, խմել, ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները: Դա թույլատրվում է հանգստի ժամանակ` ձեռքերը մանրակրկիտ լվանալուց, քթի և բերանի խոռոչները ողողելուց հետո, Թունաքիմիկատների կիրառումը իրականացվում է սահմանված կարգով հաստատված չափաբաժինների համաձայն, չի թույլատրվում սահմանված չափաբաժինների և մշակումների թվի գերազանցում։ Թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է [...]

Մանրամասն ➜


Իրազեկման սեմինար՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում

11.05.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը և Կարեն Ղազարյանը իրազեկման սեմինար են անցկացրել՝ երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման նվազեցման, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, ինչպես նաև երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման  թեմաներով։ Հանրային իրազեկման միջոցառումն անցկացվել է Խաչատուր Աբովյանի  անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում, որին մասնակցել են վարժարանեի աշակերտները և մանկավարժական կազմը։ Սեմինարին հաջորդել է հարց ու պատասխան։

Մանրամասն ➜




Վերադառնալ