azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


Իրազեկում՝ ուսհաստատություններում օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների վերաբերյալ

14.11.2022

ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի  12-Ն հրամանով (http://surl.li/doiig) սահմանված են հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերի համար ներկայացվող պահանջները.  Ըստ այդմ՝ Հաստատության սենքերում անհրաժեշտ է ապահովել օդի հետևյալ ջերմաստիճանը. 1)  դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C, 2)  ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և միջանցքներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C: Հաստատությունների սենքերում ապահովել օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում: Ուշադրություն՝ Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ Արձանագրած խախտումների դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ [...]

Մանրամասն ➜


Ուսումնական պրակտիկա՝ շինհրապարակում

11.11.2022

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի «Կենսագործունեության անվտանգության» մասնագիտության վեցերորդ կուրսի ուսանողների հերթական խումբը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվող ուսումնական պրակտիկայի շրջանակներում փորձուսումն անցկացրել է շինհրապարակում։ Գիտելիքների գործնական կիրառումն առավել արդյունավետ կազմակերպելու համար Տեսչական մարմինը դիմել էր շինարարություն իրականացնող ընկերությանը և վերջինների համաձայնությամբ սովորողների ուսումնական պրակտիկան այսօր անցկացրել է շինարարական հրապարակում։ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի տեսուչներն ու շինարարության պատասխանատուները ուսանողներին տեղում ծանոթացրել են  շինաշխատանքներին, անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին, պատասխանել են նաև նրանց հարցերին։ Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթանում են աշխատողների առողջության պահպանման և [...]

Մանրամասն ➜


Հակոբ Ավագյանը առցանց ժողով էր հրավիրել Տեսչական մարմնի ողջ անձնակազմի մասնակցությամբ

10.11.2022

Նոյեմբերի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը առցանց ժողով էր հրավիրել Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի, մարզային տարածքային կենտրոնների, Երևանի և կենտրոնական ապարատի ողջ անձնակազմի մասնակցությամբ։ Ավագյանը տեղեկացրեց անձնակազմին, որ սեփական դիմումի համաձայն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Անդրադարձ կատարեց 2019-ից մինչ այսօր համատեղ իրականացված աշխատանքներին, Տեսչական մարմնի ձեռբերումներին և ընթացիկ ծրագրերին։ Եվս մեկ անգամ շեշտվեց թիմային աշխատանքի կարևորությունը, առանց որի հնարավոր չէր լինի դիմակայել այն մարտահրավերներին, որոնք բաժին ընկան հենց այս ժամանակաշրջանում՝ Covid, պատերազմ, արտակարգ իրավիճակներ երկրում և ահռելի մեծ գործառույթներ, որոնք դրված էին Տեսչական մարմնի վրա։ Ղեկավարը շնորհակալություն հայտնեց սահմանային հսկիչ կետերի աշխատակիցներին՝ լարված ռեժիմով աշխատելու համար, տեսուչներին, պետ-տեսուչներին՝ [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ