azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու

Նորություններ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

28.06.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 27.06.2023 թ-ին տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.135.08A, 23.135.07B, 23.153.02A սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 27.06.2023 թ-ին ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացութոյւնը։ Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9 (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.135.08A, 23.135.07B, 23.153.02A սերիաների կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ, առկա է հետկանչի ենթակա թերության կասկած (առաջին և (կամ) երկրորդ դասի) ։

Մանրամասն ➜


Հաղորդակցության հմտությունների 5-օրյա վերապատրաստում՝ աշխատանքի տեսուչների համար

26.06.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ/ILO) համագործակցության արդյունքում, «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքի իրացմանը» ծրագրի շրջանակում, հունիսի 26-30-ը, Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար անցկացվում է կարողությունների հզորացման վերապատրաստման դասընթացներ։ Միջոցառման բացմանը ներկա էին ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը, Տեսչական մարմնի Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը և Աշխատանքի օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄԿ գործընկերներին՝ ընդծելով, որ նմանօրինակ դասընթացները լավագույն հնարավորություն են հատուկ մասնագիտական գիտելիքներ ստանալու, դրանք [...]

Մանրամասն ➜


Սեմինար-քննարկում ՝ Տեսչական մարմնում

26.06.2023

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է սեմինար-քննարկում ՝ Տեսչական մարմնի գլխամասի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտի  աշխատակիցների և տարածքային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների, տեսուչների, մասնագետների և Իրավական աջակցության բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումը վարել են Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարի 48 N և 03 N հրամանները, ինչպես նաև ստուգաթերթերի կիրառման վերաբերյալ հարցեր։ Սեմինարի ընթացքում ԱԱՏՄ մասնագետների միջև տեղի է ունեցել քննարկում։ Վեր են հանվել աշխատանքային պրակտիկայիում հանդիպող խնդիրները, որոնց լուծման համար տրվել են սպառիչ և ընդհանուր՝ սկզբունքային պատասխաններ։

Մանրամասն ➜




Վերադառնալ