azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ տեսուչների կարողությունների հզորացման հերթական դասընթաց

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) համագործակցությամբ մարտի 15-ին՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվել է ԱԱՏՄ տեսուչների կարողությունների հզորացման հերթական դասընթացը։ Միջոցառմանը մասնակցել են ԱԱՏՄ կենտրոնական ապարատի և Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչները, իրավական աջակցության ստորաբաժանման մասնագետները։

Բացման խոսքով հանդես են եկել Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ԱՄԿ ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանը։ Սլավիկ Սարգսյանը ողջունել է ներկաներին Տեսչական մարմնի նոր վարչական շենքում հյուրընկալվելու առթիվ, շնորհակալություն հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Հերթական վերապատրաստման դասընթացն անցկացրել են ԱՄԿ Աշխատանքի միջազգային չափորոշիչների աշխատանքային իրավունքի գծով մասանգետ Միրանդա Ֆայերմանը, ԱՄԿ մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Լալա Ասլիկյանը, ԱԱՏՄ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։

Դասընթացների արդյունավետության գնահատման նպատակով անցկացվել է մինչդասընթացային և հետդասընթացային գնահատում։ Կայացել է նաև հարց ու պատասխան, քննարկում։

Ամփոփիչ խոսքով հանդես են եկել Տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և ԱՄԿ մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Լալա Ասլիկյանը։

Ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ անցկացվելու են Տեսչական մարմնի բոլոր տարածքային կենտրոնների աշխատանքային օրենսդրության վերահսկողություն իրականացնող տեսուչների համար։



Վերադառնալ